Հղիություն, ծննդաբերություն
|
Ստրիաներ (Striae)` ձգվող նշանները հղիության ժամանակ
Մաշկի ձգվածությունը՝ ստրիաները մաշկի կոսմետիկ դեֆեկտ են, որոնք հանդիպում են ապագա մայրերից 90 տոկոսի մոտ: Հաճախ դրանք առաջանում են որովայնի, կրծքի շրջանում, ազդրերին և նստատեղին: Ստրիաների առաջացումը կապված է հղիի օրգանիզմի հորմոնալ վերակազմավորման հետ, երբ պրոգեստերոնի և էստրոգենի մակարդակի աճին զուգահեռ պակասում է էլաստինի և կոլագենի արտադրությունը: Մաշկի մակերեսային շերտը չի հասցնում ձգվել նրա տակ գտնվող արագ աճող հյուսվածքների հետ, որի հետևանքով մաշկը բարակում է և առաջանում են պատռվածքներ: Գիտականորեն ապացուցված է, որ ստրիաների հակումը փոխանցվում է ժառանգորեն: Բայց փորձել կանխարգելել դրանք կարելի է և անհրաժեշտ է:
Ստրիաների առաջացման կանխարգելումը
- Կնոջ հավասարակշռված սնունդ, որի մեջ գերակշռում են սպիտակուց և վիտամին E պարունակող մթերքները: Հենց դրանք են ապահովում մաշկի առաձգականությունը: Ապագա մայրը պետք է սահմանափակի խմորեղենի և քաղցրի քանակն ու գերադասի թարմ բանջարեղենն և մրգերը, բուսայուղը, ընկուզեղենը, միսը, հավկիթը և հատիկեղենը: Օրվա ընթացքում պետք է խմել 1,5 լիտրից ոչ պակաս հեղուկ, առավելապես` մաքուր ջուր:
- Չափավոր ֆիզիկական ակտիվությունը (լող, քայլք, հղիների ֆիթնես) կօգնի կանխել քաշի կտրուկ աճը` իջեցնելով ստրիաների առաջացման հավանականությունը:
- Հղիության և կրծքով կերակրման ժամանակ կրել մաշկի գերձգումը կանխող պաշտպանիչ ամրակապ և հատուկ ներքնազգեստ:
- Հղիության սկզբից անհրաժեշտ է ամեն օր օգտագործել խոնավացնող միջոցներ, որպեսզի մաշկը չչորանա: Առաջին եռամսյակում պետք է սահմանափակվել բնական միջոցներով՝ ձիթապտղի, նշի և ածիկի (ծլած ցորեն) յուղերը կատարյալ կերպով խոնավացնում են մաշկի խնդրահարույց հատվածները: Երկրորդ եռամսյակից կարելի է օգտագործել ստրիաների համար հատուկ քսուկներ, որոնք կօգնեն պահպանել մաշկային ծածկույթների առաձգականությունը և կխոնավացնեն մաշկը: Ընդ որում, ավելի լավ է դրանց օգտագործումն սկսել դեռ ստրիաների բացակայության ժամանակ կամ անմիջապես նրանց առաջացումից հետո:
- Բժշկական հակացուցումների բացակայության դեպքում խնդրահարույց մասերի կոնտրաստ ցնցուղը և թեթև ինքնամերսումն արդյունավետ կանխարգելում են ստրիաների առաջացումը:
- Եթե, այնուամենայնիվ, գերձգումները հայտնվել են, դրանցից ամբողջովին ազատվել, երևի թե, չի հաջողվի: Ստրիաների հետ պայքարում առավել արդյունավետ կոսմետոլոգիայի մեթոդներն են` լազերային հարթեցումը, ներարկային մեզոթերապիան և քիմիական փիլինգը:
Ամեն դեպքում պետք է հիշել, որ այս միջամտությունները կտրականապես արգելված են հղիության ժամանակ: Դրանց կարելի է դիմել միայն 6-8 ամիս ծննդաբերությունից անց:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն